• .



  • The Best

    The Best 22.02.2015

  • Հաղթական ավարտ

    Հաղթական ավարտ 15.02.2015

  • 10-րդ գալա համերգ

    10-րդ գալա համերգ 08.02.2015

  • 9-րդ գալա համերգի ամփոփում

    9-րդ գալա համերգի ամփոփում 01.02.2015

  • 8-րդ գալա համերգի ամփոփում

    8-րդ գալա համերգի ամփոփում 25.01.2015

  • 7-րդ գալա համերգի ամփոփում

    7-րդ գալա համերգի ամփոփում 18.01.2015

  • 7-րդ գալա համերգ

    7-րդ գալա համերգ 11.01.2015

  • 6-րդ գալա համերգ

    6-րդ գալա համերգ 11.01.2015

  • 6-րդ գալա համերգի ամփոփում

    6-րդ գալա համերգի ամփոփում 11.01.2015

  • Տոնական համերգ

    Տոնական համերգ 04.01.2015

  • 5-րդ գալա համերգի ամփոփում

    5-րդ գալա համերգի ամփոփում 28.12.2014

  • 5-րդ գալա համերգ

    5-րդ գալա համերգ 28.12.2014

  • 4-րդ գալա համերգի ամփոփում

    4-րդ գալա համերգի ամփոփում 14.12.2014

  • 4-րդ գալա համերգ

    4-րդ գալա համերգ 14.12.2014

  • Օրագիր

    Օրագիր 09.12.2014

  • 3-րդ գալա համերգի ամփոփում

    3-րդ գալա համերգի ամփոփում 07.12.2014

  • Երրորդ գալա համերգ

    Երրորդ գալա համերգ 07.12.2014

  • Օրագիր

    Օրագիր 06.12.2014

  • Օրագիր

    Օրագիր 04.12.2014

  • Օրագիր

    Օրագիր 02.12.2014

  • 2-րդ գալա համերգի ամփոփում

    2-րդ գալա համերգի ամփոփում 03.12.2014

  • Երկրորդ գալա համերգ

    Երկրորդ գալա համերգ 03.12.2014




ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ




ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐ
Անի Ահարոնյան

Ծնվել է 1990թ. մայիսի 13-ին:
1995 – 2002թթ. մասնագիտացել է սպորտային պարերում:
1997-2008թթ. սովորել է Երևանի պետական ուսումնարանում`
մասնագիտանալով որպես բալետի դերասան: 
 
2006-2007թթ. վերապատրաստվել է ռուսաստանի Պերմ քաղաքի
պարարվեստի պետական ուսումնարանում:
 
2008-2013թթ. աշխատել է Ալեքսանդր Սպեանդիարյանի անվան 
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
2010թ. սովորում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական
ինստիտուտում՝ որպես խորեոգրաֆ-բալետմեյստեր:
 
Մի շարք մրզությունների դափնեկիր է:
Մասնակցել է Բաթումիում կայացած միջազգային մրցաշարին և գրավել է առաջին տեղը։
"Պարիր, թե կարող ես" նախագծում աշխատել է որպես
դասական պարի պարուսույց և խորեոգրաֆ:
 
Մեծ թենիս սպորտաձևում Հայաստանի քառակի չեմպիոն է։ 
 
"Պարահանդես 2", "Պարահանդես 3", "Պարահանդես 4"
և "Պարահանդես 5" նախագծերում հանդես է եկել որպես
հաղորդավար:
 
Գրիգոր Աղախանյան

Ծնվել  է 1968թ. , ք. Սոչիում  /ՌԴ/:
Սովորել է Չեխովի անվան  միջն. դպրոցում:
Ավարտել  է Սայաթ-Նովա  երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1985թ. ընդունվել  է Պետական Բժշկական ինստիտուտի "Ստոմատոլոգիական" բաժինը:
1986-88թթ. ծառայել է բանակում:
1992թ. ավարտել է բժշկական ինստիտուտը:
1988թ.-ից խաղացել է մի շարք  ներկայացումներում "Մետրո" թատրոնի հիմնադիրներից  է:
1992թ.- ից Երգի պետական  թատրոնի  մեներգիչ:
1998թ.-ից  զբաղվում է սոլո գործունեությամբ, որպես երգիչ:
1990թ.-ից` հումորային նախագծերի հեղինակ, հումորիստ-դերասան, պրոֆեսիոնալ շոումեն:
2000թ.- Գործունեությունը  ծավալել է ԱՄՆ- ում, որպես դերասան, հումորիստ և երգիչ, վարել է հեռուստատեսային տարբեր  շոուներ:

ԺՅՈՒՐԻ
Գագիկ Կարապետյան

Պարող, պարուսույց

Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, Երևանում:
Պարուսույց Արտյուշա Կարապետյանի որդին է:
1968թ. ավարտել է Երևանի Մովսես Արազու անվան
միջնակարգ դպրոցը: 1968-70թթ աշխատել է Հայաստանի
երգի և պարի պետական անսամբլում, 1972թ.-ից` Հայաստանի
Պարի պետական անսամբլում` որպես պարող:
20 տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել
աշխարհի ավելի, քան 30 երկրներում, մասնակցել
համամիութենական և միջազգային փառատոների, եղել
անսամբլի առաջատար պարողներից մեկը:

1992թ. հրավիրվել է Հայաստանի պարի պետական անսամբլ`
որպես գլխավոր բալետմայստեր:
1999-2003թթ. աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի
պետական ինստիտուտում` որպես դասախոս:
2002թ. հրավիրվել է աշխատելու Հալեպի համազգային
"Սարդարապատ" պարախմբի հետ:

2005-07թթ. եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը:
2011թ.-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան
պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի
մանկավարժության ամբիոնում:
2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը,
2013թ.` ՀԹԳՄ "Արտավազդ" մրցանակի:

Գևորգ Մարկոսյան

Ես՝ Գևորգ Մանուկի Մարկոսյանս, ծնվել եմ 1967թ. օգոստոսի 21-ին:

1974-84թթ սովորել եմ 17 միջնակարգ դպրոցում:
1974թ.-ից սովորել եմ պարել Հովսեփ Շամամյանի
ղեկավարած "Բարեկամություն" համույթում:
1985թ.-ին ընդունվել եմ Խ.Աբովյանի անվան  Երևանի
Պետական Մանկավարժական  Ինստիտուտի Կուլտուրայի
ֆակուլտետի պարային բաժինը:
1986-1988թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում:
1992թ.-ին ավարտել եմ Խ.Աբովյանի անվան  Երևանի
Պետական Մանկավարժական  Ինստիտուտի Կուլտուրայի
ֆակուլտետի պարային բաժինը:

1992-1994թթ. դասավանդել եմ Աբովյանի անվան  Երևանի Պետական Մանկավարժական  Ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի պարային
բաժնում:
1995թ.-ին հիմնել եմ պարահանդեսային պարերի "Մատադոր"
պարային ակումբը, որը գերծում է մինչ օրս: Ակումբի սաները
ունեցել են մեծ հաջողություններ, թե' Հայաստանում, թե' միջազգային ասպարեզում:
2012թ.-ից մինչ օրս հանդիսանում եմ Հայաստանի  Սպորտային Պարերի Ֆեդերացիայի նախագահը:

1997թ.-ին ստացել եմ միջազգային կարգի մրցավարի կոչում
և ներկայացրել Հայաստանը միջազգային ասպարեզում:
Որպես մրցավար մասնակցել եմ բազմաթիվ միջազգային
մրցումների` այդ թվում աշխարհի երկու պաշտոնական
առաջնությունների:

2007թ.-ից մինչ օրս դասավանդում եմ Ֆիզիկական Կուլտուրայի
Հայկական Պետական Ինստիտեւտի Հ. Շահինյանի անվան
մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնում:

2010թ.-ից մինչ օրս հանդիսանում եմ "Շանթ" հեռուստաընկերության "Պարահանդես" և" Պարիր, թե կարող ես" նախագծերի
ժյուրիի անդամ և բեմադրող խորեոգրաֆ:

Վարդուհի Ալեքսանյան

Ծնվել է 198թ.-ի հուլիսի 24-ին Երևանում: 
 
1991-2001թթ. սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում:
1995 -2003թթ. հաճախել է "Մատադոր" պարային ակումբ:
2007 թվականին գերազանց ավարտել է ֆիզիկական կուլտուրայի
հայկական պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնի
"Սպորտային պարեր" բաժինը: 
 
2007թ.-ից աշխատում է ՖԿՀՊԻ-ի Հ. Շահինյանի անվան
մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնում`
որպես սպորտային պարերի դասախոս: 
 
2007-2010թթ.-ին համաշխարհային պարի խորհրդի կողմից
ստացել է պրոֆեսիոնալ պարուհու և միջազգային կարգի մրցավարի
կոչում: 
 
2008 թվականին ստացել է ՀՀ սպորտային պարերի սպորտի վարպետի կոչում: 
Հայաստանի սպորտային պարերի յոթակի չեմպիոն է, Կովկասի` քառակի և
Արևելյան Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
 
2010թ.-ից հանդիսանում է "Պարահանդես" և "Պարիր, թե կարող ես"
նախագծերի ժյուրիի անդամ:
 
2014թ.-ին արժանացել է մանկավարժական գիտությունների
թեկնածուի կոչմանը:
Սերգեյ Դանիելյան

Ծնվել է 1964թ. անցյալ դարի կեսին:

1981թ.-ին  ընդունվել է Բրյուսովի անվան մանկավարժական
ինստիտուտի պատմաանգլիական բաժինը:
1982-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1989թ.-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական
ինստիտուտի ռեժիսուրայի բաժին:
1992թ.-ից ընդունվել է Գոյ թատրոն, լաբորատորիա`
որպես բեմի բանվոր, այնուհետև աշխատել է որպես
դերասան:
1994թ.-ից աշխատել է Ստանիսլավսկու անվան ռուսական
դրամատիկական, Փոսի և Կամերային թատրոններում:
Խաղացել է բազմաթիվ դրամատիկական և մնջախաղային դերեր:
1996թ.-ից աշխատում է հեռուստաընկերություններում:
2010թ.-ից առ այսօր "Պարահանդես"  նախագծում որպես տարօրինակ
ժյուրիի  անդամ է: